Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արտակ Բեգլարյանը հանրակրթության ոլորտի հիմնահարցերը քննարկել է ոլորտի պատասխանատուների հետ

Արտակ Բեգլարյանը հանրակրթության ոլորտի հիմնահարցերը քննարկել է ոլորտի պատասխանատուների հետ
Գիտություն
21:02, 30 август 2021

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 30-ին, ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի հետ, մասնակցել է նոր ուսումնական տարուն ընդառաջ անցկացվող օգոստոսյան խորհրդակցությանը՝ Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական հաստատությունների ղեկավար կազմի ներգրավմամբ:


Արտակ Բեգլարյանը լսել է անցած տարվա ամփոփիչ արդյունքների և նոր ուսումնական տարում նախատեսվող առաջադրանքների ու խնդիրների մասին ոլորտի պատասխանատուների զեկույցները, քննարկում ծավալել հանրակրթական դպրոցների տնօրենների բարձրացրած հարցերի ու առաջարկությունների շուրջ:


Իր խոսքում պետական նախարարը շեշտադրել է կրթության, մասնավորապես՝ հանրակրթության ոլորտում հիմնարար բարեփոխումների անհրաժեշտությունը, որոնք քայլ առ քայլ արդեն ներդրվում են համակարգում:


«Առաջիկայում աշխատանքային խմբեր են ձևավորվելու թե նախադպրոցական կրթության, հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում ուսումնասիրություններ կատարելու, և թե՛ ռազմավարություններ ու ծրագրեր մշակելու և իրականացնելու նպատակով: Այդ աշխատանքների հիման վրա մենք կկարողանանք հիմնարար ու երկարաժամկետ բարեփոխումներ կատարել ոլորտում: Զուգահեռաբար ուսումնասիրում ենք ուսուցիչների աշխատավարձի քաղաքականությունը վերանայելու և մասնագիտական աճի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու հնարավորությունները»,- նշել է Ա.Բեգլարյանը:


Պետական նախարարը ընդգծել է կրթության ոլորտում պետական քաղաքականության վերանայման անհ