Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որևէ տեղ ՔՊ-ական տնօրեն չի ընտրվել, նախկինում ընտրություններից առաջ դպրոցները ընտրացուցակներ էին կազմում․ Հովհաննես Հովհաննիսյան

Որևէ տեղ ՔՊ-ական տնօրեն չի ընտրվել, նախկինում ընտրություններից առաջ դպրոցները ընտրացուցակներ էին կազմում․ Հովհաննես Հովհաննիսյան
Քաղաքականություն
18:01, 10 май 2021
«Երբ 2018 թվականին ես եւ Արայիկ Հարությունյանը մուտք գործեցինք ԿԳՄՍ՝ կար անորոշություն, հետո խոսակցություն եղավ, պաշտոնյաներից մեկը ասաց՝  նենց ուրախ ենք, որ Դուք եկել եք,երբ հարցրի ինչի՞ համար եք ուրախ,երբ կուսակցություն եք ներկայացնում, ասաց․ «Դե այստեղ միշտ դաշնակցությունը գնացել է, հետո հանրապետականն է եկել, նորից դաշնակցությունն է եկել ու իրար են կերել, միս են կռծել։ Հիմա դուք եկել եք՝ խելոք նստած աշխատում են»,-այս մասին Ազգային ժողովում հատուկ նիստի ընթացքում ասաց Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը։

«Հիմա կրթության քաղաքականացվածությունից են խոսում։ Ապշում ես էլի ո՞նց կարելի Է այդքան երկերեսանի լինել՝ չհիշել, որ ընտրություններից առաջ հրապարակվեց դպրոցների հայտնի ձայնագրությունները, որ դպրոց զանգել էին պարզվել էր, որ բոլոր դպրոցները ցուցակներ էին պատրաստում: Իսկ կարո՞ղ եք ասել մի նման տեղ, որ հիմա զանգեք,ասեն՝ ցուցակ ենք սարքում, որ գան ընտրությունների»,-նշեց նա։

Պատգամավորի խոսքով՝  այս ընթացքում որեւէ տեղ, որեւէ քոլեջում ՔՊ-ական տնօրեն չի ընտրվել, նախկինում համատարած կանչում էին նախարարություն՝ դիմումը դնում էին ասում՝ գրի, որ կուսակցական ես դառնալու, եթե չէ՝ պաշտոնիդ հրաժարական ես տալու։ 

«Ցավոք այսօր էլ ծառայում են այդ նպատակին, ես զգուշացնում եմ, որ դա չպետք է որեւէ տնօրենի,որեւէ կուսակցության օգտին աշխատելու դեպք ներվի։ Կրթական հաստատությունները պետք է զերծ մնան քաղաքականացվածությունից եւ վերջ», - հավելեց նա։