Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանի դաշինքի պաշտոնական ներկայացուցիչը հրաժարվեց մեկնաբանել Ալիևի և Քոչարյանի գաղտնի պայմանավորվածության մասին info.port-ի տեղեկությունները

Քոչարյանի դաշինքի պաշտոնական ներկայացուցիչը հրաժարվեց մեկնաբանել Ալիևի և Քոչարյանի գաղտնի պայմանավորվածության մասին info.port-ի տեղեկությունները
Քաղաքականություն
18:54, 13 май 2021
Սոց ցանցերում ակտիվ տարածվում է ադրբեջանցի բլոգեր Մոհամմեդ Միրզալի գրառումը, ըստ որի` ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը ձեռք են բերել ոչ ֆորմալ պայմանավորվածություն, որպեսզի Ադրբեջանը մինչեւ Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ճնշումներ գործադրի Հայաստանի սահմանամերձ Սյունիքի եւ Տավուշի մարզերի ուղղությամբ։ Ու այդ ճնշումները պետք է խաղաղ ճանապարհով լինեն՝ սահմանային խախտումների տեսքով։

Տեղեկատվության վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին,«Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն ասաց, որ լուրերը չի մեկնաբանում, իսկ Էրեբունի պլազա հյուրանոցից  փոխանցեցին, որ Քոչարյանի գրասենյակը այս օրերին չի գործում։