Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սամվել Բաբայանը հայտնել է, թե ում հետ է մասնակցելու ընտրություններին

Սամվել Բաբայանը հայտնել է, թե ում հետ է մասնակցելու ընտրություններին
Քաղաքականություն
17:29, 25 май 2021
Սամվել Բաբայանը մասնավորապես ասում է․


«Այսօր բոլոր նրանց ժամանակն է, ովքեր անտարբեր չեն, ովքեր գիտակցում են պահի լրջությունը և պատրաստ են ստորադասել իրենց անձնական շահը հանուն ազգի բարօրության: Եվ հենց այդպիսինն է  «Ազատական» կուսակցության թիմը, որի հետ ես պատրաստվում եմ մասնակցել ընտրություններին: Մենք գիտակցում ենք, թե ինչպիսի մարտահրավերներ կան Հայաստանի առաջ և գիտենք դրանց լուծման ուղիները:

Հարգելի ՛ հայրենակիցներ, կոչ եմ անում ձեզ, չլինել անտարբեր մեր երկրի ճակատագրի հանդեպ, համախմբվել մեզ հետ և աջակցել մեզ` հանուն մեր միասնական Հայրենիքի վերածննդի, որտեղ մեր ժողովրդի ու երկրի անվտանգությունն ու ապահովությունը նորից  կդառնան պետական գերակա խնդիր»:

Հիշեցնենք, որ «Ազատական» կուսակցության հիմնադիր համագումարը տեղի է  ունեցել  2021 թվականի մարտի 1-ին,գրանցվել մայիսի 6-ին։