Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարությունը Կապան, Մեղրի և Տեղ համայնքներից հողատարածքներ է նվիրել ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ՀՀ-ում տեղակայված սահմանապահներին

Կառավարությունը Կապան, Մեղրի և Տեղ համայնքներից հողատարածքներ է նվիրել ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ՀՀ-ում տեղակայված սահմանապահներին
Քաղաքականություն
18:26, 27 май 2021
Գործադիրն ընդունել է «Որպես նվիրատվություն գույք ընդունելու, գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով գույք հատկացնելու մասին» որոշում՝ ՀՀ հարավ-արևելյան սահմանների պաշտպանության ամրապնդման անհրաժշտությանմբ պայմանավորված:

Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետությունը կընդունի Կապան, Մեղրի և Տեղ համայնքների կողմից նվիրված հողամասերը և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող այլ հողամասի հետ միասին պաշտպանական նպատակներով դրանք կամրացվի Պետական գույքի  կառավարման կոմիտեին և անհատույց օգտագործման իրավունքով կհատկացնի ՌԴ անվտանգության դաշնային
ծառայության ՀՀ-ում տեղակայված սահմանապահ վարչությանը: Ըստ հիմնավորման՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ամրացնել ՀՀ հարավ-արևելյան սահմանները, որի նպատակով էլ առանձնացվել են անհրաժեշտ հողամասեր: