Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բարոյականությունից խոսում է մի մարդ, ում քաղաքական ուժի ղեկավարի օրոք փողոցում կարելի էր տեսնել անզեն, խաղաղ քաղաքացիների գանգոսկր ու արյուն․ Վահագն Ալեքսանյանը՝ Աննա Գրիգորյանին

Բարոյականությունից խոսում է մի մարդ, ում քաղաքական ուժի ղեկավարի օրոք փողոցում կարելի էր տեսնել անզեն, խաղաղ քաղաքացիների գանգոսկր ու արյուն․ Վահագն Ալեքսանյանը՝ Աննա Գրիգորյանին
Քաղաքականություն
13:52, 03 июнь 2021
«Ինձ ևս բավականին սարսափեցրել ու ընկճել է այն տեսարանը կապված զինծառայողների աճյունների հետ։ Եվ ես նույնպես գտնում եմ, որ բոլոր պատասխանատուները պետք է կրեն պատասխանատվություն։ Շատ լավ է, որ կա նաև հարուցված քրեական գործ և այդ ամենը կարժանանա նաև իրավական գնահատականի», -այդ մասին այսօր ԱԺ-ում իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Նա նշեց, որ անգամ, եթե այդ աճյունները ադրբեջանցի զինծառայողներինն են, ցանկացած պարագայում տեղի ունեցածն անթույլատրելի է մարդկային տեսանկյունից։  

Նա նշեց, որ չի կարող չանդրադառնալ նրան, թե ինչպես են քաղաքական որոշ ուժեր փորձում քաղաքական կապիտալ կառուցել այս ամենի վրա։

Պատգամավորի խոսքով՝  սրանից առաջ էլ փորձում էին  քաղաքկան կապիտալ կառուցել այն բանի վրա, որ ամբողջ սահմանային երկայնքով  ձեռնամարտի էին բռնվել հայ և ադրբեջանցի զինծառայողները ու ինչ-որ տեղանքում ստացվել էր այնպես, որ ադրբեջանցի զինծառայողները որոշակի առավելություն էին ստացել մեր զինծառայողների նկատմամբ․ դա էին շահարկում, այդ տեսանյութն էին անգամ գովազդում ու կոչ անում ընտրել իրենց թեկնածուին։ 

«Ես սա համարում եմ անբարոյականության անթույլատրելի աստիճան։ Էլ չեմ խոսում նրա մասին, որ այստեղ տիկին Գրիգորյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դաշինքի առաջին կինը, խոսում է բարոյականությունից ու պատասխանատվությունից։ Բարոյականությունից ու պատասխանատվությունից խոսում է մի մարդ, ում քաղաքական ուժի ղեկավարի օրոք, այս դահլիճում տեղի է ունեցել սպարապետի սպանությունը, ում նախագահության օրոք փողոցում կարելի էր տեսնել անզեն, խաղաղ քաղաքացիների գանգոսկր ու արյուն։ Բարոյականությունից ու պատասխանատվությունից է խոսում»,- ասաց Վահագն Ալեքսանյանը։