Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Սահմանին մարտ է, ունենք զոհեր, Երևանի կենտրոնում՝ հանրահավաք». Անի Խաչատրյան

«Սահմանին մարտ է, ունենք զոհեր, Երևանի կենտրոնում՝ հանրահավաք». Անի Խաչատրյան
Քաղաքականություն / Հայաստան
19:23, 11 апрель 2023
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է սահմանային լարված իրավիճակին ու գրել. «Տղերքը սահմանում կռվում են պետությունը պահելու համար, դուք՝ քաղաքական բաստարդներդ, Օպերայում՝ պետության ներսում, պետության դեմ: Սահմանին մարտ է. ունենք զոհեր, հենց էս պահին էլ փոխհրաձգություն է...
Երևանի կենտրոնում՝ հանրահավաք»:

Հիշեցնենք, որ այս պահին Ազատության հրապարակում ընթանում է Էդգար Ղազարյանին ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրած հասարակական կազմակերպության հրավիրած հանրահավաքը, որտեղ պահանջում են իշխանության հրաժարականը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տեղ գյուղի սահմանամերձ տարածքում ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով փոխհրաձգություն է տեղի ունեցել։

Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ:

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, ադրբեջանական կողմը՝ 4։