Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ագնեսա Խամոյանը խուսափում է տեղեկատվություն իմանալուց, որովհետև դա պատասխանատվություն է. Արթուր Հովհաննիսյան

Ագնեսա Խամոյանը խուսափում է տեղեկատվություն իմանալուց, որովհետև դա պատասխանատվություն է. Արթուր Հովհաննիսյան
Քաղաքականություն
16:02, 21 апрель 2023
Ազգային ժողովի ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի ելույթին, ասաց, որ նա խուսափում է տեղեկատվություն իմանալուց, որովհետև դա առաջին հերթին պատասխանատվություն է: Նա նշեց, որ Ագնեսա Խամոյանը 4 ամիս շարունակ պնդում էր, որ ցանկանում է ծանոթանալ խաղաղության պայմանագրին առնչվող փաստաթղթին, և երբ նրան առաջարկում են ծանոթանալ, հրաժարվում է:

Ինչ վերաբերում է քննադատություններին, թե ինչու են ՊՊԾ-ի տղաներն այդքան շատ, Արթուր Հովհաննիսյանն ասաց. «Որովհետև այս դահլիճում Հոկտեմբերի 27, նոյեմբերի 9 է եղել, այս շենքի կողքերը շատերը փորձում էին սպանել ԱԺ նախագահին»:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 21-ին, Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2022թ. կատարման ընթացքն ու արդյունքները: