Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պահեստազորում առաջիկայում կարող են ներգրավվել չծառայած ՀՀ քաղաքացիները. Պապիկյան

Պահեստազորում առաջիկայում կարող են ներգրավվել չծառայած ՀՀ քաղաքացիները. Պապիկյան
Քաղաքականություն / Հայաստան
19:54, 03 май 2023
Պահեստազորում առաջիկայում կարող են ներգրավվել նաև ՀՀ այն քաղաքացիները, որոնք ինչ–ինչ պատճառներով ազատվել են բանակից։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Մենք ուշադրություն ենք դարձնում մեր ողջ պահեստազորին, և խոսքը ոչ միայն կցագրված անձնակազմի մասին է, այլև ներգրավվելու են Հայաստանի քաղաքացիների այն հատվածը, որոնք ինչ–ինչ պատճառներով ազատվել են բանակից, բայց հնարավորություն կունենան պատրաստվել և տիրապետել զենքին»,– ասաց նա։

Նա ընդգծեց` ՀՀ կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի վարժական հավաքների միջոցով պահեստազորը ինտեգրվի և տեղայնացվի այն հատվածներում, որտեղ անհրաժեշտության դեպքում պետք է իրականացնի երկրի պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը պահպանի։