Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դոլմամայի» շենքը դուրս եկավ գերակա հանրային շահ ճանաչված շենքերի ցանկից

«Դոլմամայի» շենքը դուրս եկավ գերակա հանրային շահ ճանաչված շենքերի ցանկից
Քաղաքականություն
14:06, 10 июнь 2021
Այսօր՝ հունիսի 10-ին կառավարության նիստի ժամանակ քննարկվեց Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» որոշման նախագծի փոփոխությունը։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը նշեց, որ ՀՀ կառավարության 2013թ․ օգոստոսի 29-ի Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ գերակա շահ՝ հանրային շահ ճանաչելու մասին հավելվածով հաստատված ցանկի կետից հանել որոշ հասցեների վերաբերող  բառերը՝ այն է Պուշկինի 4 տուն, Պուշկինի 8, Պուշկինի 8 բնակարան 3, Պուշկինի 10/1, և 6ա Պուշկինի 10, Պուշկինի 10 հասցե 6 տարածք բառերը։ Եվ առաջարկել Երևանի քաղաքապետին կազմել նոր սխեմա հիմք ընդունելով սույն որոշման առաջին կետը։ 

Արմեն Ղուլարյանի խոսքով՝ որոշման ընդունման անհրաժեշտությունը հետևյալն է․ «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշումն ընդունվել է 2013թ․ օգոստոսի 19-ին։

Որոշման հատվածում նշված մի շարք տարածքներում քաղաքաշինական ծրագրի իրականացման շահը գերակա է ճանաչվել օտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ, քանի որ նշված տարածքներում քաղաքաշինական տարածքներում ծրագրերի իրականացման միջոցով Երևանի կենտրոնից պետք է վերանայեին առկա խառը անկանոն կառուցապատումը, տարերայնորեն տեղակայված ոչ սեսմակայուն, հին և խարխուլ շինությունները և որի փոխարեն նախատեսում էր բազմաֆունկցիոնալ կառուցապատումներ։ Դա վերաբերում է Աբովյան-Պուշկին Սախորովի հրապարակ այդ հատվածներում»։ 

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը մեկնաբանելով օրենքը՝ հավելեց, որ սեփականության օտարման գործընթացը չէր կարող ավելի ուշ լիներ, քան 2015թ․ է․ «Պետք է Իրականացվեր ձեռք բերվող սեփականության դիմաց նախնական համարժեք փոխհատուցում ինչպես նաև ձեռնարկվեր համապատասխան քայլեր ուղղված օտարման նպատակի իրագործմանը, այն է քաղաքաշինական համապատասխան գործընթացների մեկնարկելը։ Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման օրենքով սահմանված է, որ հանրության շահը չի կարող համարվել գերակա, եթե օտարման նպատակի իրագործումը չի սկսվելու հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 7 տարվա ընթացքում»։

Արմեն Ղուլարյանը նաև ընդգծեց, որ օտարման նպատակի իրագործումը սահմանված ժամկետներում չիրականացնելը նշանակում է գերակայության բացակայություն, ինչը հանրության գերակա շահ ճանաչելու համար կարևորագույն պայման է և օրենքի խստագույն պահանջ․ «Հաշվի առնելով, որ որոշմամբ նշված տարածքների ձեռքբերող ճանաչված անձը հանդիսանում է դրանց մի մասի սեփականատեր օրենքով սահմանված կարգով, միևնույն ժամանակ նշված մի շարք հասցեների նկատմամբ սեփականության իրավունք դեռևս ձեռք չի բերվել՝ այդ հասցեներում գտնվող գույքը ճանաչվել է որպես պատմամշակութային հուշարձան, անհրաժեշտություն է առաջացել վերագնահատել նշված տարածքներում հնարավոր հանրության շահի առկայության հարցը, այդ վերջինիս գերակայությունը»։