Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վաղը՝ ժամը 20.00-ին, ճշմարտության ժամն է՝ ի ցույց դնելու ակնհայտը. ժողովրդի դեմ խաղ չկա, ովքեր փորձում են խաղեր տալ ընդդեմ ժողովրդի, սպասում է դաժան ֆիասկո. Փաշինյան․ Տեսանյութ

Վաղը՝ ժամը 20.00-ին, ճշմարտության ժամն է՝ ի ցույց դնելու ակնհայտը. ժողովրդի դեմ խաղ չկա, ովքեր փորձում են խաղեր տալ ընդդեմ ժողովրդի, սպասում է դաժան ֆիասկո. Փաշինյան․ Տեսանյութ
Քաղաքականություն
16:30, 16 июнь 2021
«Այս ինն օրերի ընթացքում մենք կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի ժողովուրդը քաղաքական պրոցեսը զարգացրեց և բերեց-հասցրեց նախահեղափոխական վիճակի: Այո, Հայաստանի Հանրապետությունում ստեղծված է հեղափոխական իրավիճակ՝ այն տարբերությամբ, որ եթե 3 տարի առաջ մենք անում էինք թավշե հեղափոխություն, ապա այս անգամ հասունացել է պողպատե հեղափոխության ժամանակը»,- այսօր՝ հունիսի 16-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում Վայոց ձորի մարզ կատարած այցելության ժամանակ Եղեգնաձորում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Վաղը՝ հունիսի 17-ին, ժամը 20.00-ին ճշմարտության ժամն է, և Հայաստանի քաղաքացիները տասնյակ հազարներով պիտի մեկտեղվեն Երևանի Հանրապետության հրապարակում՝ ի ցույց դնելու ակնհայտը, որ ժողովրդի դեմ խաղ չկա, և այն ուժերին, ովքեր փորձում են խաղեր տալ ընդդեմ ժողովրդի, սպասում է դաժան ֆիասկո»,- հայտարարեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ պահը հասունացել է, և Հայաստանի ժողովուրդը պիտի իր պատասխանը տա Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներին, Կարեն Դեմիրճյանին և Վազգեն Սարգսյանին սպանածներին, մեր երեխաների ապագան սպանելու փորձ անողներին, Մարտի 1-ի ոճրագործներին:

«Մենք շատ ենք խոսում մուրճի մասին, բայց մոռանում ենք խոսել մեխի մասին. մեխը համար 3 քվեաթերթիկն է: Հունիսի 20-ին վերցնում ենք մեր մուրճերը, գնում ենք ընտրատեղամասեր, վերցնում ենք մեր մեխերը և դնում ենք մեր երեխաների ապագայի շինության անկյունաքարը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: