Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հասարակությանը կարողացան երկու բևեռի շուրջ տրամադրել, որը ես սխալ եմ համարում․ Սամվել Բաբայան

Հասարակությանը կարողացան երկու բևեռի շուրջ տրամադրել, որը ես սխալ եմ համարում․ Սամվել Բաբայան
Քաղաքականություն
12:51, 18 июнь 2021
«Քարոզարշավը հետաքրքիր էր ուղղակի բևեռացումն էր շատ, հասարակությանը կարողացան երկու բևեռի շուրջ տրամադրել, որը ես սխալ եմ համարում»,- այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփելով քարոզարշավը՝ «Ազատական» կուսկացության պատգամավորության թեկնածու Սամվել Բաբայանը։
   
Նա նշեց, որ 12 օրում հնարավոր չէր ամբողջ հանրապետությունով արշավ տանես, որ քո ծրագիրը ներկայացնես հասարակությանը։ 

Այնուհետև խոսելով բանակի ու պատերազմի մասին՝ Սամվել Բաբայանն ասաց, որ բանակը պիտի կառուցվի, ժողովուրդները ոչ մի դեպքում չեն պարտվում, պարտվում է ղեկավարողը, կառավարողը։

«էդ մարդիկ իրենց տեղում չեն եղել։ Ես բազմիցս իմ ելույթներում ասել եմ, որ դա շախմատ է, ուղեղով են ղեկավարում, ոչ թե բազուկով, ոչ թե զենքի քանակով, ոչ մի բանով։ Մեծ կորուստ ունես, թե փոքր կորուստ, բայց կառավարելը, տակտիկան ընդունելը, ռազմավարություն ընդունելը դա պետք է պետք է ղեկավար կազմը ցանկացած վիճակում տակտիկան փոխի, փոխի էն ռազմավարությունը, որ հակառակորդին հնարավորություն չտաս, որ ինքը թելադրողի  դերում լինի, դու պետք է անցնես նրան, թելադրողի դերում պետք է լինես։ Մարդկանց թվացել է, որ իրենք հասուն են և կարող են ֆռոնտ ղեկավարել։ Ես էլ ձեզ ասել եմ բազմիցս  որ կոլխոզի նախագահները գեներալսկի հագուստով, բոլորդ նեղացել եք՝ էս ինչ է մեզ ասում, ինչի է  գեներալներին տենց վիրավորում։ Հիմա էդ ա արդյունքը 25 տարի հետո երեք օրում ասեն, որ մենք պարտվում ենք, էդ արդյունքը ձեզ ոչ մի բան չի՞ ասում»,-ասաց Սամվել Բաբայանը։

Նրա խոսքով՝  բանակը պետք է կառուցել պրոֆեսիոնալ, 20-ից 30 տարեկաններին պետք է  եռամսյակային հավաքների տանեն, մի ամիս պատրաստեն, տանեն բաց դիրքերը լրացնեն, նրանցիցի ընտրեն կամավոր և ձևավորեն պրոֆեսիոնալ բանակ՝ բարձր աշխատավարձով և իր բոլոր արտոնություններով։