Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարզպետի ինստիտուտին կամ պետք է տալ գործառութային լիազորություններ, կամ պետք է լուծարել այդ կառույցը. Սերգեյ Բագրատյան․ Տեսանյութ

Մարզպետի ինստիտուտին կամ պետք է տալ գործառութային լիազորություններ, կամ պետք է լուծարել այդ կառույցը. Սերգեյ Բագրատյան․ Տեսանյութ
Քաղաքականություն
11:39, 01 июль 2021
«Մարզպետը որևէ լծակ չունի համայնքապետի հետ որևէ հարց քննարկելու, եթե համայնքապետը համաձայն չէ մարզպետի մոտեցմանը, որովհետև ինքը ընտրված մարմին է և կարող է համարել, որ մարզպետի ասածը որևէ նշանակություն չունի իր համար»,- այսօր՝ հուլիսի 1-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստում «Տարածքային կառավարման» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը հայտարարեց պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Նրա խոսքով՝ մարզպետի ինստիտուտը, ըստ էության, չի ազդում նաև ոստիկանության կամ ուժային որևէ կառույցի վրա: «Ինչի՞ համար է այդ հարյուր հոգանոց ինստիտուտը: Մարզպետն ընդամենը իրականացնում է կառավարության որոշումը մարզում, բայց այդ դեպքում էլ համայնքապետերը կարող են ականջալուր չլինել մարզպետի հորդորներին: Մարզպետի ինստիտուտին կամ պետք է տալ լիազորություններ, որ աշխատի, կամ պետք է լուծարել այդ ինստիտուտը»,- ընդգծեց պատգամավորը:

Տեսանյութն՝ այստեղ