Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նորիկ Ամիրխանյանը ազատվել է Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից

Նորիկ Ամիրխանյանը ազատվել է Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից
Պաշտոնական
11:18, 04 июнь 2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 3-ին նոր որոշում է ստորագրել, որում նշվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝


1. Նորիկ Ամիրխանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- նշված է հայտարարության մեջ։

Ամիրխանյանը այդ պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի հոկտեմբերի 29-ին։

Հունիսի 1-ին Նորիկ Ամիրխանյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել՝ նշելով, որ իր որոշումը պայմանավորված է օրվա իշխանությունների վարած արտաքին և ներքին քաղաքականությամբ, որի հետ ինքը համաձայն չէ։