Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս կրկեսը կազմակերպել էր Ռուբեն Վարդանյանը ուղիղ մեկ ամիս առաջ. Արման Բաբաջանյան

Այս կրկեսը կազմակերպել էր Ռուբեն Վարդանյանը ուղիղ մեկ ամիս առաջ. Արման Բաբաջանյան
Քաղաքականություն
21:37, 09 сентябрь 2023
Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Այս կրկեսը կազմակերպել էր Ռուբեն Վարդանյանը ուղիղ մեկ ամիս առաջ։ 

Այսօր, երբ Ռուբեն Վարդանյանին, Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին՝ իրենց հայաստանյան համակարգողներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի և նրանց ռուսաստանյան տերերի համատեղ ջանքերով հաջողվեց ԱԺ 22 պատգամավորների հանցակցությամբ Արցախի «նախագահ» «ընտրել» Աղդամի ճանապարհը միանգամից դադարեց մահվան ճանապարհ լինել։ 

Ես միշտ կողմ եմ եղել Բաքվի հետ Ստեփանակերտի ուղիղ երկխոսության։ Այն ինչ տեղի է ունենում այսօր, ինչի սկիզբն է դրվում այսօր Արցախի հայկական հեռանկարները մթագնող անդառնալի գործընթացների մասին է վկայում։

Առաջիկայում ռուսական միջնորդությամբ, Ադրբեջանի տարածքում, Արցախի նորընտիր իշխանությունը կսկսի բանակցությունները Բաքվի հետ։ ՌԴ հարթակի բանակցության շրջանակը ներառելու է Լավրովի պլան-2-ի 14 կործանարար կետերը։