Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իշխանությունները հստակ դիրքորոշում ունեն ընդունելու. Արցախցիները Ասկերանում հերթապահում են՝ բեռի մուտքը արգելելու համար

Իշխանությունները հստակ դիրքորոշում ունեն ընդունելու. Արցախցիները Ասկերանում հերթապահում են՝ բեռի մուտքը արգելելու համար
Քաղաքականություն
13:06, 10 сентябрь 2023
Ասկերանում արցախցիները գիշեր-ցերեկ հերթապահություն են անցկացնում, որպեսզի թույլ չտան Ադրբեջանի տարածքից որևէ հումանիտար բեռ մտնի Արցախ: Այս մասին տեսաուղերձով հայտնեց ակցիայի մասնակից Դավիթ Եղիազարյանը: 

«Կապ չունի, դա ռուսական բեռ է, ադրբեջանական բեռ է, թե ինչական, որովհետև այս տարբերակով լրիվ զրոյացվելու է ինչ-որ իրավական կարգավիճակ ունեցող Քաշաթաղի միջանցքի գոյությունը: Մեր նպատակը հիմա դա է, և  ցանկալի է, որ նույն նպատակ ունեցող  քաղաքացիները գան այստեղ, կամ ուրիշ ձւով հայտնեն իրենց դիրքորոշումը, քանի որ իշխանությունները հստակ դիրքորոշում ունեն ընդունելու, մեզ էլ փորձում են համոզեն: Մենք հասկանում ենք, որ սա ընդամենը ժամանակավոր բնույթ է կրելու, եթե բացվի էլ որոշ ժամանակով, ապա հետո ընդմիշտ փակվելու է  և պարտադրելու են բեռների ընդունումը միայն Ակնայից»: