Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի քաղաքային իշխանությունը ստիպված է լինելու դիմել դատական պաշտպանության միջոցների՝ ապատեղեկատվության հեղեղը որևէ կերպ կասեցնելու նպատակով. խոսնակ

Երևանի քաղաքային իշխանությունը ստիպված է լինելու դիմել դատական պաշտպանության միջոցների՝ ապատեղեկատվության հեղեղը որևէ կերպ կասեցնելու նպատակով. խոսնակ
Քաղաքականություն
20:39, 06 июль 2021
Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրել է.

Մեր բուլվարային մամուլի որոշակի ներկայացուցիչներ շարունակում են պարբերաբար ապատեղեկատվություն եւ զրպարտանք տարածել Երեւանի քաղաքային իշխանության գործունեության վերաբերյալ: 

Հավանաբար նրանք կարծում են, որ մենք բավարար ժամանակ ու ռեսուրս չենք կարող տրամադրել՝ այդ ծավալի ապատեղեկատվությունը հերքելու կամ դրա համար իրավական պատասխանատվության կանչելու համար: Մենք երբեմն փորձում ենք հարցը լուծել արտադատական կարգով՝ խնդրելով հերքել այս կամ այն ապատեղեկատվությունը, բայց ապարդյուն. ոչ միայն չեն հերքում, այլեւ նույն ջանասիրությամբ շարունակում են։ 
Ամեն դեպքում, մենք հավատում ենք, որ մեր երկրի առավելություններից մեկն այն է, որ այստեղ արտահայտվելու ազատություն ունեն բոլորը, այդ թվում՝ բուլվարային մամուլը: Այդուհանդերձ, տարակուսանք է հարուցում փաստը, որ դեղին թերթոնների տարածած բամբասանքները ջանասիրաբար վերարտադրում են լուրջ համարում ունեցող մի շարք լրատվամիջոցներ՝ դրանով բամբասանքը դարձնելով քաղաքական օրակարգի մաս:  
Երեւանի քաղաքային իշխանությունը ստիպված է լինելու դիմել դատական պաշտպանության միջոցների՝ ապատեղեկատվության հեղեղը որեւէ կերպ կասեցնելու նպատակով: Սա թող լինի զգուշացում՝ պայմանական «մայդան.ամ»-ներին, «հաքքին.քոմ»-ներին, «խալխ»-երին եւ այլոց: