Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հարապետության հրապարակում հավաքվածները դեմ են արտահերթ ընտրություններին

Հարապետության հրապարակում հավաքվածները դեմ են արտահերթ ընտրություններին
Հայաստան
16:54, 25 февраль 2021
Նիկոլ Փաշինյանի հարցին, թե արդյոք ներկաները կողմ են արտահերթ ընտրություններով երկրի քաղաքական ապագան որոշելուն, հանրահավաքի մասնակիցները բղավոցներով չհամաձայնեցին։

Ի պատասխան՝ վարչապետը երկխոսություն սկսելու կոչ արեց։ 

«Ես բոլոր քաղաքական ուժերին կոչ եմ անում դադարեցնել ակցիաները, դադարեցնել անհնազանդության բոլոր դրսևորումները։ Եկեք՝ սկսենք խոսակցություն։ Տենց չի լինի։ Շարունակ հանրահավաք կանեք, մենք էլ կանենք հանրահավաք։ Քաղաքական հայտարարությունների չափերն անցնեք, կձերբակալենք, ուղղակի օրենքով։ Ուրեմն, պայմանավորվում ենք։ Արտահերթ ընտրությունների թեման ձեր կոչով հանում ենք, և ես ակնկալում եմ, որ կամ Հանրապետության նախագահը կստորագրի Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագիրը, կամ Օնիկ Գասպարյանն ինքը կհայտարարի իր հրաժարականի մասին, և ես սկսեմ կոնսուլտացիաներ նույնիսկ ամենասուր քննադատող քաղաքական ուժերի հետ՝ հասկանալու՝ ոնց ենք հանգուցալուծում ստեղծված իրավիճակը»,- ասաց վարչապետը։