Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բարեկարգվում են Ստեփանակերտի փողոցները

Բարեկարգվում են Ստեփանակերտի փողոցները
Հայաստան
18:14, 04 август 2021
Ասֆալտապատվել է Վաղարշյան փողոցի կենտրոնական ավտոճանապարհը և ներկա դրությամբ իրականացվում են գծանշման աշխատանքները։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին հայտնեցին ԱՀ Քաղաքաշինության նախարարությունից: «Բարեկարգման ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվում են մայրաքաղաքի փողոցները։ Շարունակվում են նաև Վաղարշյան 30, 32, 34, 44 հասցեներն ընդգրկող հատվածների բարեկարգման աշխատանքները ։

Ծրագիրն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով` «Վիրաժ» ԱԿ կազմակերպության կողմից», - մեզ հետ զրույցում նշեց
գերատեսչության մամուլի քարտուղարը: Նրա խոսքով՝ աշխատանքների վերահսկողության պատասխանատուն ԱՀ քաղաքաշինության նախարարությունն է։