Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարությունը 42,8 մլն դրամ կհատկացնի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում մանկական պուրակ կառուցելու համար

Կառավարությունը 42,8 մլն դրամ կհատկացնի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում մանկական պուրակ կառուցելու համար
Հասարակություն
13:33, 04 март 2021
Այսօր կառավրության նիստին  քննարկվեց և ընդունվեց  «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» որոշումը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց, որ այս նախագծով նախատեսվում է ՀՀ Տավուշի մարզպետարանին տրամադրել 234 միլիոն 228 հազար դրամ, որից 29,7 միլիոնը՝ Բերդ համայնքի Չինարի գյուղում բնակելի տան օժանդակ շինությունների կառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքների համար։

42,8 միլիոն դրամը՝ Ներքին Կարմիրաղբյուրում «Մայրիկ»  մանկական պուրակի կառուցման աշխատանքերի համար, և 161,6 միլիոն դրամ՝ 89 տների վերականգնման աշխատանքների իրականացման, ավարտին հասցնելու համար։

Պապիկյանը նշեց, որ Ներքին Կարմիրաղբյուրում «Մայրիկ» մանկական պուրակի նախագծման և շինարարական աշխատանքների իրականացումը  տեղի է ունեցել մարզպետարանի և Քաղաքաշինության կոմիտեի կողմից, բայց կան մի քանի պարզաբանման հարցեր։

«Խնդիրը վերաբերում է նրան, որ սեպտեմբերին՝ մեր այցից հետո, սկսվել են նախագծման աշխատանքներ, քանի որ որոշում ընդունվեց ընդլայնել պուրակը, նոր մակերես ավելացնելու խնդիր առաջացավ, և հայտնի իրադարձությունների պատճառով՝ մենք հոկտեմբերին չենք  կարողացել ֆինանասական միջոցներ տրամադրել։ Այն հնարավոր է եղել միայն դեկտեմբերին, քանի որ, նաև դեկտեմբերի 9-ին ստացել ենք փորձաքննված նախագծի վերջնական տարբերակը», - նշեց նախարարը։

Նրա խոսքով՝ կառավարության տրամադրված գումարը դեկտեմբերին  հնարավոր չի եղել ամբողջությամբ տրամադրել շինարարներին, սակայն, հիմա բոլոր այն խնդիրները, որոնք առկա էին, մարզպետարանը շտկել է Քաղաքաշինության կոմիտեի հետ համատեղ։ Գումարը տրամադրելուն պես շինարարական աշխատանքրեը շարունակվելու են։

Վարչապետ Փաշինայնի հարցին՝ թե այժմ Ներքին Կարմիրաղբյուրում հողի, տարածքի, տների օտարման հետ կապված բոլոր հարցրերը լուծվե՞լ են, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը նշեց՝ այո։

«Ձևակերպումները՝ մեկ հողամասի, ավարտված է, մյուսները ավարտին հասցնելու փուլում են։ Որոշումը ընդունելուն պես մենք անմիջապես կձեռնարկենք շինարարական աշխատանքները և մինչև տարվա վերջ ավարտին կհասցնենք պուրակի շինարարությունը»,- նշեց Ղուլարյանը։

Չինարի գյուղում նրա խոսքով՝  բնակելի տան հիմնական շինարարական աշխատանքները ավարտված են, ծածկը արված է․ «Հիմա, այս  շուրջ 30 միլիոն տրամադրվելիք գումարով կավարտվեն ներքին հարդարման, անասնագոմի, ցանկապատի բարեկարգման աշխատանքները։ Ավարատը կլինի մինչև աշուն»։

Այգեպար համայնքում նույնպես աշխատանքները ընթացի մեջ են, դրանք իրականացվում են մարզպետարանի միջոցներով։ Պարոն Ղուլարյանի խոսքով՝ սպասվելիք հատկացումներով  նաև այդ կատարված աշխատաննքերի դիմաց կլինեն վճարումներ։