Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շարունակվում են ընդերքօգտագործման ոլորտի կարգավորումները․ՏԿԵՆ

Շարունակվում են ընդերքօգտագործման ոլորտի կարգավորումները․ՏԿԵՆ
Հայաստան
15:36, 19 август 2021
Շարունակվում են ընդերքօգտագործման ոլորտի կարգավորումները,այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի հրամանով սահմանվել են․ 
 Ոսկու հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման,
 Շինարարական և երեսապատման քարերի հանքավայրերի դասակարգման կիրառման,
 Ավազի և ավազակոպճային խառնուրդի հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգները:

N 06-Ն հրամանի ընդունմամբ ապահովվել է հանքավայրերի (տեղամասերի, հանքերևակումների) երկրաբանահետախուզական համալիր աշխատանքների կանոնակարգումը, ինչն էլ բխում է Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջի կատարումից:

Նշենք, որ մինչ այժմ սահմանված չէին տարբեր տեսակի օգտակար հանածոների պաշարների դասակարգման կիրառման հրահանգներ, ինչը խոչընդոտում  էր պաշարների կանոնակարգված հաշվարկմանը,  ինչպես նաև պաշարների հաստատման վերաբերյալ ընդերքաբանական փորձաքննական գործընթացի համակարգված կազմակերպմանը։