Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը չենք դիտարկում որպես 3-միլիոնանոց շուկա, այն մեզ համար հարթակ է. Իրանի դեսպան

Հայաստանը չենք դիտարկում որպես 3-միլիոնանոց շուկա, այն մեզ համար հարթակ է.  Իրանի դեսպան
Հայաստան
17:20, 16 апрель 2024
Իրանը Հայաստանը դիտարկում է որպես ամենակարճ ճանապարհը դեպի Եվրասիական տնտեսական միության 200-միլիոնանոց շուկա։ Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում ասել է Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

Նրա խոսքով՝ շուտով Հայաստանում կբացվի Իրանի առևտրի տուն։

«Մենք Հայաստանը չենք դիտարկում որպես 3-միլիոնանոց շուկա, մեզ համար այն հարթակ է, որով մենք կարող ենք դուրս գալ դեպի ԵԱՏՄ 200-միլիոնանոց շուկա: Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որն ունի սահման Իրանի հետ»,- հավելել է նա։ Սոբհանին նշել է, որ նախորդ տարի առևտրաշրջանառության ծավալը կազմել է 704 մլն դոլար։