Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նավթամթերի և մեղատների գների բարձրացումը բացասաբար է անդրադառնում ՀՀ տնտեսության վրա․ Տիգրան Խաչատրյան

Նավթամթերի և մեղատների գների բարձրացումը բացասաբար է անդրադառնում ՀՀ տնտեսության վրա․ Տիգրան Խաչատրյան
Հայաստան
12:29, 25 октябрь 2021
«Եթե ինչ, որ բան աշխարհում այնպես չգնա, այսինքն՝ տնտեսական աճը լինի ավելի ցածր մեր գործընկեր պետություններում քան մեզ մոտ է, ապա իհարկե այդ ռիսկերը կարող են տեղի ունենալ, երկրորդ հանգամանքը, որ պետական բյուջեի մասին օրենքում մանրամասն պարզաբանված է՝ դրանք երկու խումբ ապրանքների գներն են՝ մեկը նավթամթերքների, որի բարձրացումը բացասաբար է անդրադառնում ՀՀ տնտեսության վրա և երկրորդը՝ մետաղների, որի բարձրացումը հանգեցրել է աննախադեպ բարձր միջավայրի, որը ազդեցություն ունի ներկա տնտեսական զարգացումների վրա»,- «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նա նշեց, որ եթե այդ գները չմնան այդպես կայուն, ինչպես կանխատեսում են միջազգային կազմակերպությունները և կտրուկ անկում արձանագրվի, ապա այդ գործոնը նույնպես կազդի պետական բյուջեի վրա։

Նախարարը նշեց, որ արտաքին միջավայրի հետ կապված բոլոր ռիսկերը միասին վերցված ունեն թե՛ դրական, թե՛ բացասական ազդեցության պոտենցիալ։

«Հայաստանյան ռիսկերից նորից ամենամեծը գնահատվում է կորոնավիրուսի հետևանքով ներտնտեսական զարգացումների սցենարը։ Երբ մենք այս նախագիծը կազմում և ուղարկում էինք ԱԺ, դեռևս չկար այս օրերի դժվար իրավիճակը։ Մենք հիմա տեսնում ենք, թե ինչ լայն մասշտաբի ազդեցություն է թողնում, թե ՛տնտեսական, թե՛ սոցիալական կյանքի վրա, կորոնավիրուսի բռնկման հերթական ալիքը։ Եվ չնայած կառավարությունը իմ խորին համոզմամբ անում է ամեն բան, որ մեր համաքաղաքացիներն ավելի հետևողական լինեն, հետևեն պատվաստումների վերաբերյալ հորդորներին, օգտվեն իրենց տրված  անսահմանափակ հնարավորությունից»,-ասաց Տիգրան Խաչատրյանը։