Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ վարչապետին առաջարկել եմ Սյունիքում ստեղծել ինքնապաշտպանական ուժեր․ Տաթևի համայնքապետ

ՀՀ վարչապետին առաջարկել եմ Սյունիքում ստեղծել ինքնապաշտպանական ուժեր․ Տաթևի համայնքապետ
Հայաստան
16:47, 26 ноябрь 2021
Սյունիքի Տաթեւ համայնքի ղեկավար ընտրված Սամվել Լալայանը գրել է․

Վերջին օրերում մամուլում և սոցիալական հարթակներում շրջանառվում են մի շարք կեղծ և զրպարտիչ նյութեր, առ այն, իբրև թե Սյունիքի համայնքապետերի և ՀՀ վարչապետի հետ հանդիպման ընթացքում, Սյունիքի համայնքապետերն իրենց համաձայնությունն են տվել Սյունիքից տարածքներ հանձնելուն մեր թշնամուն:

Տեղեկատվական այս քաոսին վերջ տալու նպատակով կներկայացնեմ մի փոքր դրվագ Սյունիքի համայնքապետերի և ՀՀ վարչապետի հետ հանդիպումից, բնականաբար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ հանդիպումը փակ ֆորմատով էր և որոշ քննարկված հարցեր ենթակա չեն հրապարակման:

Որպես Տաթև համայնքի ղեկավար, պահեստազորի սպա, Արցախյան երեք պատերազմների մասնակից, ՀՀ վարչապետին առաջարկել եմ Սյունիքում ստեղծել ինքնապաշտպանական ուժեր, որով հնարավոր կլինի արդյունավետ կերպով օգնել ՀՀ զինված ուժերին՝ դիմագրավելու թշնամական ագրեսիաներին:

Եվ վերջում մեկ անգամ էլ կուզեմ ասել, որ Սյունիքը մե՛րն է և մե՛րն է լինելու, Սյունիքը՝ թշնամուն հող չունի՛ հանձնելու: