Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրավիճակը միջպետական և հանրապետական ճանապարհներին ժամը 09.00 դրությամբ

Իրավիճակը միջպետական և հանրապետական ճանապարհներին ժամը 09.00 դրությամբ
Հայաստան
10:23, 29 ноябрь 2021
«Ճանապարհային դեպարտամենտ » հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Գավառի, Նաիրիի և Թալինի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: