Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տոնական օրերին ներողամտություն չի ցուցաբերվելու որևէ իրավախախտման նկատմամբ. Ճանապարհային ոստիկանության պետ

Տոնական օրերին ներողամտություն չի ցուցաբերվելու որևէ իրավախախտման նկատմամբ. Ճանապարհային ոստիկանության պետ
Հայաստան
22:09, 30 декабрь 2021

ՃՈ պետի ամանորյա շնորհավորական ուղերձը



Հարգելի՛ վարորդներ, ուղևորներ և հետիոտներ

Իմ և Ճանապարհային ոստիկանության անձնակազմի կողմից շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Գալիք տարում մաղթում եմ խաղաղություն բարեկեցություն և անվտանգ երթևեկություն:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հանձնարարությամբ Ճանապարհային ոստիկանությունը տոնական օրերին իրականացնելու է ուժեղացված ծառայութուն՝ մեր բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ի նշան արդյունավետ համագործակցության ակնկալելով նաև ձեր կարգապահությունը:

Ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցներին հորդորում եմ լինե՛լ զգոն, խստագույնս պահպանե՛լ երթևեկության բոլոր կանոնները, իսկ ալկոհոլ օգտագործած վիճակում չվարե՛լ տրանսպորտային միջոց:

Նախազգուշացնում եմ, որ ներողամտություն չի ցուցաբերվելու որևէ իրավախախտման նկատմամբ և կիրառվելու են օրենքով նախատեսված ներգործության բոլոր միջոցները: