Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստան ժամանած ՌԴ քաղաքացիները՝ հայաստանցիների վերաբերմունքի, իրենց տպավորությունների և հետագա անելիքների մասին

Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով նկատվում է ՌԴ քաղաքացիների մեծ հոսք դեպի Հայաստան։

Civic.am-ը Երևանի կենտրոնում զրուցել է ՌԴ-ից Հայաստան ժամանած քաղաքացիների հետ, լսել նրանց տպավորությունները Հայաստանի մասին, և թե ինչ նպատակով են նրանք ժամանել Հայաստան։

Մեզ հետ զրույցում ՌԴ քաղաքացիներից մի քանիսն ասացին, որ որպես զբոսաշրջիկ են եկել, մի քանիսը ուսանողներ էին, որոնք նշեցին, թե ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ուսումը կիսատ են թողել և արդեն մի քանի օր է՝ Երևանում են, ցանկանում են աշխատանք գտնել։

Մեզ հետ զրուցած ռուսների մեծ մասը դժգոհեց, որ շատ մեծ դժվարությամբ են վարձով բնակարան գտել։ Սակայն բոլորը հարցվածները գոհ էին հայերի ընդունելությունից։

Նշենք, որ երեկ մեզ հետ զրույցում տնտեսագետ Համլետ Խաչատրյանը, որի ընկերությունը զբաղվում է ՌԴ ժամանած այն քաղաքացիներին ընդունելով, որոնք ցանկանում են Հայաստանում բիզնես դնել, տեղեկացրել էր, այդ մարդիկ հիմնականում ՏՏ, ռեստորանային և հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչներ են և մոտ 100 ընկերություն արդեն հայտ է ներկայացրել այստեղ բիզնես բացելու։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան