Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պտղունքի Տիգրան Մեծի անվան միջնակարգ դպրոցի 240-ից ավելի աշակերտները և ուսուցչակազմը շուտով կուսանեն և կուսուցանեն ժամանակակից և սեյսմակայուն դպրոցում» ․ Սուրեն Պապիկյան

Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ․

«Պտղունքի Տիգրան Մեծի անվան միջնակարգ դպրոցը վերակառուցվում է: 2018թ. հունիսին մարզային շրջայցերի առաջին կանգառներից մեկը Պտղունքի հնամաշ, քանդվող հատակով, տարրական սանիտարահիգիենիկ պայմաններ չունեցող այս դպրոցն էր: Հենց այդ ժամանակ խոստացանք առաջիկա տարիներին դպրոցի աշակերտների  համար  ստեղծել բոլորովին այլ կրթական միջավայր: 2018թ. դեկտեմբերին այն ընդգրկվեց սեյմսակայուն դպրոցաշինության ծրագրում: Իսկ այսօր արդեն ընթանում է դպրոցի՝ հիմքից նոր մասնաշենքի շինարարությունը:

Դպրոցի 240-ից ավելի աշակերտները և ուսուցչակազմը շուտով կուսանեն և կուսուցանեն ժամանակակից և սեյսմակայուն դպրոցում»:

Նախարարը քիչ անց կրկին հրապարակում էր արել և հայտնել,որ Երևանի թիվ 18 դպրոցը ևս վերակառուցվում է։