Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոստիկանությունը ծանոթ է մեքենաներ այրելու, բախման տանելու օրակարգով համացանցում շրջանառվող ցուցարարների գործուղությունների ցանկին

Ոստիկանությունը ծանոթ է մեքենաներ այրելու, բախման տանելու օրակարգով համացանցում շրջանառվող ցուցարարների գործուղությունների ցանկին
Հայաստան
16:16, 01 май 2022
Համացանցում ընդդիմադիրների գործողությունների ձեռագիր ծրագիր է շրջանառվում, ըստ որի, ի թիվս այլ գործողությունների, ընդդիմության շարքերում պետք է պատրաստ լինեն բախման մղել պատերազմի զոհերի հարազատներին և կանանց, կառավարության շենքի մոտ հասնելուց հետո հրահրել ոստիկաններին, որպեսզի ուժ կիրառեն, օգտվելով խառնաշփոթից՝ ներխուժել կառավարության շենք, ոստիկանակական մեքենաներ այրել և այլն։

Civic.am-ը ՀՀ ոստիկանությունից հետաքրքրվեց, թե արդյո՞ք ծանոթ են այդ ծրագրերին,  իրակա՞ն են արդյոք դրանք և ի՞նչ քայլեր է ձեռնարկում ոստիկանությունը՝ կանխելու դրանցում նկարագրված սադրանքները։ «Հրապարակմանը ծանոթ ենք, համապատասխան գործողություններ են իրականացվում»,- մեր հարցմանն ի պատասխան ասաց ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը՝ հավելելով․ «Մեր հայտարարություններում ամեն ինչ ասված է՝ ոստիկանությունն իրականացնում է օրենքով վերապահված իր գործառույթները»։

Նշենք, որ համացանցում շրջանառվող ձեռագիր ծրագրերում գրված է․

«Ակտիվի ուղեցույց․ Մինչև 5000 հոգու համար

1. Քայլերթ (շարքերի սկզբում կանգնեցնել մեր զոհված զինծառայողների հարազատներին՝ 300 հոգի, բայց ակտիվի բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու համար հայտնել 700-800 հոգու մասին)։

2. Երկրորդ շարքում կանգնեցնել առավելապես կապիտուլյանտի հանդեպ ատելություն տածող մարդկանց (մերոնց ու իրենց ընկերներին)։

3. Երրորդ շարքում կանգնում են հիմնական կորիզը՝ գեներալները, Արցախից ժամանած ակտիվը։

4. Երթը ոստիկաններին հանդիպելիս տանում ենք դեպի բախման։ Զոհվածների հարազատներին 1-ին շարքում ճնշելու դեպքում մեզ կմիանան ֆիդայական ջոկատներ, թասիբով տղերք։

 5.Երթը ուժով ցրվելուց հետո մոբիլ խմբերի ենք բաժանվում և կատարում ենք անհնազանդության ակտեր՝ ճանապարհ փակել, ոստիկանական մեքենաներ հարկ եղած դեպքում այրել, իշխանության որևէ ներկայացուցչի հանդիպելուց՝ սատկացնել։

6. Կանանց և աղջիկների համար այնպիսի պայմաններ ստեղծել, որ ձերբակալվեն կամ ենթարկվեն ոստիկանական քաշքշուքների։

7.Անընդհատ կապ պահել հարյուրապետների հետ։

Ակտիվի ուղեցույց․ Մինչև 30.000 հոգու համար

 1. Քայլերթ, I-ին շարքում զոհված զինծաայողների հարազատները և հոգևորականները:

2. II-րդ շարքում կանգնեցնել առավելապես կապիտուլյանտի հանդեպ ատելություն տածող մարդկանց(մերոնց և իրենց ընկերներին):

3. III-րդ շարքում կանգնում է հիմնական կորիզը՝ գեներալները, Արցախից ժամանած ակտիվը:

4. Երթը ոստիկաններին հանդիպելուց իրեն պահում է շատ հանդարտ մինչև կառավարության շենքի մոտ հասնելը:

Կառավարության շենքի մոտ հասնելուց հրահրում ենք ոստիկաններին, որպեսզի ուժ կիրառեն: Օգտվելով խառնաշփոթից ներխուժում ենք կառավարության շենք ու գրավում աշխատասենյակները (ցանկալի կլինի պաշտոնյաների հետ միասին):
5. Կապ ենք պահում հարյուրապետերի հետ»: