Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անցկացվել է մարտավարական զորավարժություն

Անցկացվել է մարտավարական զորավարժություն
Հայաստան
22:20, 05 май 2022
N զորամիավորումում ընթացող ճամբարային հավաքների շրջանակում մայիսի 5-ին անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն։ 

Գնահատվել է պայմանական իրադրությունը, ընդունվել են որոշումներ, անձնակազմին առաջադրվել մարտի պլանավորման և ղեկավարման խնդիրներ։
Ներգրավված ստորաբաժանումները գերազանց կատարել են առաջադրված խնդիրները՝ հակառակորդի կրակակետերի հայտնաբերում, կոորդինատների փոխանցում, թիրախների խոցում։

Հրամանատարությունը բարձր է գնահատել զինծառայողների պատրաստությունը և ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակը։