Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիկոլ Փաշինյանը Արևիկ բնակավայրում ծանոթացել է մոդուլային մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մեծամոր խոշորացված համայնքի Արևիկ բնակավայրում ծանոթացել է պետական բյուջեի միջոցներով մոդուլային մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքների ընթացքին:
 
«Շինաշխատանքները մեկնարկել են 2021 թ. և նախատեսվում է ավարտել մինչ տարեվերջ: Ծրագրի արժեքն է շուրջ 500 մլն դրամ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա: