Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է այցելել շուրջ 590 000 զբոսաշրջիկ․ զբոսաշրջության կոմիտե

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է այցելել շուրջ 590 000 զբոսաշրջիկ․ զբոսաշրջության կոմիտե
Հայաստան
17:11, 03 август 2022
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է այցելել շուրջ 590 000 զբոսաշրջիկ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պողոսյանը։

Նրա խոսքով՝ սա բավական բարձր ցուցանիշ է՝ համեմատած անցած տարվա նույն ժամանակաշրջանի հետ, երբ երկիր է այցելել 246 000 զբոսաշրջիկ։

Պողոսյանը նշեց, որ շատ են Իրանից, Գերմանիայից, Վրաստանից եւ ԱՄՆ-ից ժամանածները։
Նա վստահեցրեց, որ աշխատանքներ են տարվում՝ Ֆրանսիայից եւ ԱՄԷ-ից զբոսաշրջիկների թիվն ավելացնելու ուղղությամբ։