Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կորոնավիրուսի պատճառով կյանքից հեռացել է հայագետ-տոմարագետ Գրիգոր Բրուտյանը

Կորոնավիրուսի պատճառով կյանքից հեռացել է հայագետ-տոմարագետ Գրիգոր Բրուտյանը
Հայաստան
17:48, 11 апрель 2021
Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  

«Այսօր վաղ առավոտյան կորոնավիրուսի պատճառով երկնային ճամփորդ դարձավ հայագետ-տոմարագետ, ամբողջ էությամբ հայ և իմ լավ բարեկամ ԳՐԻԳՈՐ ԲՐՈՒՏՅԱՆԸ։

Նա չէր հավատում կորոնավիրուսի գոյությանը։ Խնդրում եմ բոլորիդ՝ հավատո՞ւմ եք, թե՞ ոչ, հետևեք ձեր առողջությանը։ Այս համավարակը մեզանից արդեն իսկ խլել է շատ թանկ մարդկանց։ Երկրի բարձիթողի վիճակում գոնե ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ մեխանիզմն աշխատեցրե՛ք։
Տխուր եմ շատ․․․․ ափսոս, բազում ծրագրեր ունեինք․․․ ՅԻՇԱՏԱԿՆ ԱՐԴԱՐՈՅՆ ՕՐՀՆՈՒԹԵԱՄԲ ԵՂԻՑԻ»։