Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում Կանադայի հյուպատոսություն կբացվի

Երևանում Կանադայի հյուպատոսություն կբացվի
Հայաստան
12:35, 22 ноябрь 2022
Երևանում Կանադայի հյուպատոսություն կբացվի։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Հայաստանում Կանադայի դեսպանությունից (նստավայրը՝ Մոսկվա)։

Դեսպանությունից հայտնում են, որ այս տարի Կանադան եւ Հայաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Անցած երեք տասնամյակների ընթացքում, մեր ժողովուրդները միմյանց կողքին են եղել՝ ներառական հասարակություններ ձեւավորելու, ժողովրդական առաջընթացի առաջխաղացման, ընդհանուր շահերի պաշտպանության եւ կանոնների վրա հիմնված միջազգային կարգին աջակցելու իրենց ընդհանուր մոտեցմամբ: Որպես երկարամյա գործընկերներ, Կանադան եւ Հայաստանը վճռական են՝ առավել ամրապնդելու մեր երկու ժողովուրդների միջեւ կապերը: Առեւտրի, մշակույթի, իրավունքների պաշտպանության եւ, իհարկե, ֆրանկոֆոնիայի ոլորտներում հաջողված մի շարք գործընկերությունների շնորհիվ, մեր երկրներն էլ ավելի մեծ ակնկալիքներ ունեն գալիք տասնամյակներում:

Կանադայի դեսպանատունը ուրախ է տեղեկացնել Երեւանում հյուպատոսության առաջիկա բացման մասին, որն անհրաժեշտ հյուպատոսական ծառայություններ կտրամադրի Հայաստանում ապրող, սովորող, աշխատող եւ ճանապարհորդող կանադացիներին:

Նոյեմբերի 24-ին դեսպան Էլիսոն ԼըՔլերն անձամբ ներկա կգտնվի հյուպատոսության բացման հայտարարության արարողությանը եւ ջերմորեն կողջունի Վարդգես Ավագյանին Հայաստանում Կանադայի պատվավոր հյուպատոսի պաշտոնում:

Կանադան նաեւ մտադիր է լիարժեք դեսպանատուն բացել։ Ինչպես հայտարարել է արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին, Կանադան ռեզիդենտ դեսպանով լիարժեք դեսպանություն կբացի Հայաստանում, ինչը թույլ կտա ամրապնդել երկկողմ կապերը:

Երեւանում, Հայ բարեգործական ընդհանուր միությունան (ՀԲԸՄ) կենտրոնատեղիում տեղի կունենա երկու մշակութային միջոցառում՝ նվիրված Կանադայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակին.

  • Կանադահայ արվեստագետ Գեւորգ-Ջորջ Քասաբյանի «Հայկական մշակութային ժառանգություն» անհատական ցուցահանդես՝ դեսպան Էլիսոն Լը Քլերի մասնակցությամբ:
  • Կանադացի կոմպոզիտոր Դեյվիդ Բրեյդի «Պատմություններ Հայաստանից, Կենտրոնական Ասիայից եւ Կովկասից» համերգը՝ Կանադայի դեսպանության աջակցությամբ: