Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր ժամը 19-ին կլրանա Եվրոպական դատարանի տված ժամկետը, որով ՄԻԵԴ-ը պարտավորեցրել էր Ադրբեջանին պատասխանել Հայաստանի ներկայացրած՝ Լաչինի միջանցքը բացելու պահանջին

Այսօր ժամը 19-ին կլրանա Եվրոպական դատարանի տված ժամկետը, որով ՄԻԵԴ-ը պարտավորեցրել էր Ադրբեջանին պատասխանել Հայաստանի ներկայացրած՝ Լաչինի միջանցքը բացելու պահանջին
Հայաստան
18:21, 19 декабрь 2022
Այսօր Երևանի ժամանակով ժամը 19։00-ին կլրանա Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից Ադրբեջանին տրված ժամանակը։ Դեկտեմբերի 15-ի երեկոյան Եվրոպական դատարանը որոշում է կայացրել նախօրեին Հայաստանի ներկայացրած միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի վերաբերյալ: Դատարանը որոշել է Ադրբեջանին ժամանակ տրամադրել մինչև երկուշաբթի՝ դեկտեմբերի 19-ը, ժամը 16։00-ը (Ֆրանսիայի ժամանակով) պատասխան ուղարկել Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ, որից հետո կկայացնի վերջնական որոշում:

Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է դիմել Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու և Լաչինի միջանցքն ապաշրջափակել պարտադրելու պահանջով:

Նախկինում ևս Եվրոպական դատարանը Հայաստանի դիմումով միջանկյալ միջոցներ կիրառել է Ադրբեջանի դեմ։ Բաքուն, սակայն, երբեք առանձնապես աչքի չի ընկել դատարանի որոշումները կատարելու առումով։

Հիշեցնենք, որ արդեն 8-րդ օրն է ինչ Ադրբեջանը շրջափակել է Արցախը՝ փակելով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Ռուս խաղաղապահները բանակցություններ են վարում ադրբեջանցիների հետ, արդյունքներ, սակայն, դեռ չկան։ Բաքուն խափանել էր նաև Հայաստանից Արցախ մատակարարվող գազամատակարարումը, որը այնուհետ վերականգնեց, սակայն ճանապարհը շարունակում է փակ մնալ։