Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օպերատիվ ծառայությունների տվյալներով՝ թմրամիջոցի մեծ քանակություն Հայաստան է ներմուծվում փոստային առաքումների միջոցով. Արմեն Խաչատրյան

Այսօր՝ ապրիլի 19-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2022թ. կատարման ընթացքն ու արդյունքները:

ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, խոսելով թմրամոլության մասին, նշեց, որ իր համոզմամբ՝ դա ավելի հույժ կարևորության հարց է և ավելի վտանգավոր, քան քովիդը: Դիմելով առողջապահության նախարարին՝ նա խնդրեց ներկայացնել թմրամոլության տարածման վիճակագրական տվյալները՝ սկսած մահացություններից. «Ի՞նչ ռազմավարություն է մշակվում այս մեծ աղետը կասեցնելու համար»:

Նախարարի խոսքով՝ նոր տեխնոլոգիաների մուտքը դրանց հասանելությունը երեխաների շրջանում շատ ավելի է դյուրինացնում.
«Վարչապետի հանձնարարականով ստեղծված է միջգերատեսչական հանձնաժողով, որում ներգրավված են ՆԳ, կրթության և մի շարք այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, և այս պահին թարմացվում է ռազմավարությունը»: 

Արձագանքելով՝ պատգամավորը նշեց, որ օպերատիվ ծառայությունների կարծիքով՝ թմրամիջոցի մեծ քանակություն Հայաստան է ներմուծվում փոստային առաքումների միջոցով. «Վիճակը քովիդից էլ վատ է»:

Մանրամասն՝ տեսանյութում