Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետպատվերի շրջանակներում բուժսպասարկման ծավալները 2017-ի համեմատ 2022թ.-ին աճել են 125 տոկոսով. Անահիտ Ավանեսյան

Այսօր՝ ապրիլի 19-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2022թ. կատարման ընթացքն ու արդյունքները: Զեկույցի առողջապահության հատվածը ներկայացնում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Առողջապահության նախարարը հիշեցրեց, որ 2022-ին ուժի մեջ է մտել գովազդում և հանրային վայրերում ծխելու դեմ արգելքը, և ասաց, որ 2022 թվականին սկսել են ուշադրություն դարձնել և կենտրոնում պահել նաև առողջ սնուցման հարցերը: Կարևորելով հիվանդությունների կանխարգելումը՝ Անահիտ Ավանեսյանն ասաց. «Անհատի և հանրային ռեսուրսը անգնահատելի ռեսուրս է, և մեր հասարակությանը պետք է զերծ պահենք վնասակար ազդեցություններից: Այլապես մենք միշտ կլինենք հիվանդաբուժության նախարարություն, ոչ թե առողջապահության»:

Նախարարի խոսքով՝ միայն պետպատվերի շրջանակներում փոխհատուցված հիվանդանոցային և դժվարամատչելի հետազոտությունների, բուժօգնության ու սպասարկման ծավալները 2017-ի համեմատ աճել են 125 տոկոսով:

Մանրամասն՝ տեսանյութում