Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի Նուբարաշենի աղբավայրում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները, որոնց հետևել է փոխքաղաքապետ Ավինյանը

Երևանի Նուբարաշենի աղբավայրում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները, որոնց հետևել է փոխքաղաքապետ Ավինյանը
Հայաստան
22:12, 22 май 2023
Երևանի Նուբարաշենի աղբավայրում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները. հրդեհի օջախը տարածված է եղել աղբավայրի ողջ պարագծով՝ ընդգրկելով շուրջ 20 հա տարածք:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, աշխատանքների ընթացքին տեղում հետևել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Այս հինգ օրվա ընթացքում աղբավայր է տեղափոխվել 500-600 բեռնատար հող: Նուբարաշենի առկա աղբավայրի հարակից շուրջ 29 հա տարածքում կնախագծվի ու կկառուցվի եվրոպական չափանիշներին համապատասխան նոր աղբավայր: Համայնքն արդեն իսկ սկսել է քայլեր ձեռնարկել նախագծի կյանքի կոչման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: