Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռազմական գործողությունների սկսումը գնահատվել էր խիստ հավանական. Տոնոյան

Ռազմական գործողությունների սկսումը գնահատվել էր խիստ հավանական. Տոնոյան
Հայաստան
13:38, 01 август 2023
«Ռազմական գործողությունների սկսումը միշտ գնահատվել է մեզ մոտ կամ լիովին հավանական, կամ խիստ հավանական։ Հուլիսյան դեպքերից հետո հակառակորդի ու հակառակորդի հայտարարությունների առումով սկսեց գնահատվել խիստ հավանական»։ Այս մասին հայտարարեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի կողմից ձևավորված 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով հրավիրված պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ ի պատասխան հարցի, թե մինչ 44-օրյա պատերազմի սկսումը քանի տոկոս է գնահատվել Ադրբեջանի կողմից հարձակումը։

Ըստ նրա՝ Զինված ուժերի և իրավիճակի գնահատման առումով տոկոսներով գնահատական գոյություն չունի: