Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԱԿ-ի ԱԽ-ը ընդունել է Կիպրոսի հարցով Թուրքիայի դիրքորոշումը քննադատող հայտարարություն

ՄԱԿ-ի ԱԽ-ը ընդունել է Կիպրոսի հարցով Թուրքիայի դիրքորոշումը քննադատող հայտարարություն
Միջազգային
16:46, 24 июль 2021
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստի ժամանակ ընդունել է Կիպրոսի Վարոշայի հարցով Թուրքիայի նոր դիրքորոշումը դատապարտող հայտարարություն և այն քննարկելու կոչ արել: ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ երկրները հայտարարությունն ընդունել են առանց մեկնաբանությունների՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննադատում է Վարոշա թաղամասը բացելու՝ թուրք և կիպրոսցի թուրք ղեկավարների՝ 2021-ի հուլիսի 20-ին արված հայտարարությունը»,- նշվում է փաստաթղթի մեջ:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «կոչ է անում անհապաղ փոխել այդ դիրքորոշումը»: