Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք մտահոգված ենք Հայաստանին զինելու Մոսկվայի ծրագրերով. Ալիեւ

Մենք մտահոգված ենք Հայաստանին զինելու Մոսկվայի ծրագրերով. Ալիեւ
Միջազգային
22:13, 14 август 2021
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը CNN Turki-ի եթերում հայտարարել է, որ Երեւանի կողմից Բաքվին փոխանցված ականների քարտեզների ճշգրտությունը կազմում է ընդամենը 25%:

«Պատերազմի ավարտից հետո մինչ օրս 150-ից ավելի քաղաքացիական անձինք եւ զինվորականներ զոհվել, կամ կորցրել են իրենց առողջությունը ՝ պայթելով ականի վրա: Հետեւաբար, ականազերծման աշխատանքները պետք է շարունակել», - ասել է նա։

Ըստ Ալիեւի՝ Ադրբեջանը մինչ այսօր արձագանք չի ստացել Հայաստանի կողմից` խաղաղության համաձայանգիր ստորագրելու իր  առաջարկին։

«Ռուսաստանը, որպես Ադրբեջանի հարեւան եւ Հայաստանի մերձավոր դաշնակից, իհարկե, առանձնահատուկ դեր է խաղում տարածաշրջանում։ Դա բնական է։  Հուսով ենք, որ Ռուսաստանը կշարունակի ջանքեր գործադրել եւ միջոցներ կձեռնարկի երկարաժամկետ խաղաղություն ապահովելու համար: Միեւնույն ժամանակ, մեր սպասելիքները կայանում են նրանում, որ Ռուսաստանը չզինի Հայաստանին։ Մենք սա դեռ չենք տեսնում եւ  մտահոգված ենք Երեւանին զինելու Մոսկվայի ծրագրերով» - հավելել է Ադրբեջանի նախագահը։