Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Հայաստանի հետ սահմանն այլ վայրում չենք բացի. Ալիև

Եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Հայաստանի հետ սահմանն այլ վայրում չենք բացի. Ալիև
Միջազգային
22:41, 10 январь 2024
Ադրբեջանից դեպի Ադրբեջան (խմբ.` Նախիջևան) մարդիկ և բեռները պետք է անցնեն առանց որևէ սահմանային կամ մաքսային ստուգման: Այս մասին տեղական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` նշելով, որ հակառակ պարագայում Հայաստանն ընդմիշտ կմնա փակուղի:

«Եթե իմ կողմից հիշատակված երթուղին` Զանգեզուրի միջանցքը, չբացվի, ապա մենք մեր հերթին մտադիր չենք բացել Հայաստանի հետ սահմանը որևէ այլ հատվածում: Այսինքն` այդ կերպ նրանք ավելի շատ վնաս կստանան քան օգուտ»,- ասել է նա:
Ալիևը հիշեցրել է` կա երթուղի Մեղրիի տարածքով, այն գոյություն է ունեցել խորհրդային շրջանում, աշխատել է երկաթուղի, կառուցվել է ավտոճանապարհ:

«Հաղորդակցությունը պետք է ապահովվի այդ երթուղով։ Եթե Հայաստանը մեր պայմանը չկատարի, ապա նա հավերժ կմնա տարածաշրջանի փակուղին»,- ասել է նա:

Աղբյուր՝ 1lurer