Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր չէ վերածվել Եվրոպայի համար «միգրանտների պահեստի»

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր չէ վերածվել Եվրոպայի համար «միգրանտների պահեստի»
Միջազգային
14:50, 20 август 2021
Թուրքիան մտադիր չէ  Եվրոպայի համար «միգրանտների  պահեստի» դեր կատարել, Անկարան չունի նման պարտականություն կամ պատասխանատվություն ու պարտավորություն, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության հերթական նիստից հետո։ Անադոլու գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահը նաև անդրադարձել է Աֆղանստանում տիրող իրավիճակին։ Նրա խոսքով՝ Թուրքիան անհրաժեշտության դեպքում կհամագործակցի «Թալիբան» շարժման ձևավորած կառավարության հետ, քանի որ Անկարայի գլխավոր նպատակը Աֆղանստանում կայունությունն ու անվտանգությունն է։ Բացի այդ Էրդողանը նաև հայտարարել է Թուրքիայում  կորոնավիրուսի համավարակի տարածման դեմ պայքարում  նոր սահմնափակումների ներդրման մասին։