Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը հավատարիմ է 2022 թվականին Պրահայի հանդիպման ժամանակ ընդունված հայտարարությանն ու Ալմա-Աթայի հռչակագրին

Ադրբեջանը հավատարիմ է 2022 թվականին Պրահայի հանդիպման ժամանակ ընդունված հայտարարությանն ու Ալմա-Աթայի հռչակագրին
Միջազգային
19:26, 03 апрель 2024
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Ալիևին։ 

Պետքարտուղարն ասել է, որ տեղեկություններ է ստացել, որ ապրիլի 5-ին ԱՄՆ-ի, Եվրամիության և Հայաստանի եռակողմ հանդիպումը անհանգստություն է առաջացրել ադրբեջանական կողմում, և նա կարևոր է համարել այդ հարցի պարզաբանումը:

Ապրիլյան հանդիպման գլխավոր թեման լինելու է Հայաստանի տնտեսական զարգացումը. Ապրիլի 5-ի հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ: Այս մասին Ալիևին ասել է Բլինքենը։

«Ըստ առկա տեղեկատվության՝ եռակողմ հանդիպման նախապատրաստման գործընթացում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են Հայաստանին ռազմական աջակցությունը և համատեղ զորավարժությունները, Ադրբեջանին սահմանակից տարածքներում ռազմական ենթակառուցվածքների ստեղծումը, Հայաստանին զինելը խաղաղության եվրոպական մեխանիզմի սկզբունքով։ Նման հակաադրբեջանական քայլերը, ներառյալ Հայաստանին զինելու Ֆրանսիայի քաղաքականությունը, խրախուսում են սպառազինությունների մրցավազքը տարածաշրջանում և կհանգեցնեն սադրանքների», - ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահն ասել է, որ Արևմուտքում հնչող մեղադրանքները, թե Ադրբեջանը մտադիր է հարձակվել Հայաստանի վրա, լիովին անհիմն են։ «Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը ստել է և մեղադրել Ադրբեջանին Հայաստանի տարածքային ամբողջականությունը չճանաչելու և Հայաստանի համար վտանգի աղբյուր լինելու մեջ», - ընդգծել է Ալիևն ու նշել, որ  Ադրբեջանը հավատարիմ է 2022 թվականին Պրահայի հանդիպման ժամանակ ընդունված հռչակագրին և Ալմա-Աթայի հռչակագրին։