Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը ելույթ կունենա 8-րդ համարի ներքո

«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը ելույթ կունենա 8-րդ համարի ներքո
Միջազգային
18:34, 14 май 2022
Թուրինում այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի եզրափակիչ փուլը: Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը ելույթ կունենա 8-րդ համարի ներքո:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում Ռոզա Լինն իր «Սնափ» երգով փայլուն ելույթ էր ունեցել և դուրս եկել եզրափակիչ փուլ:

Մրցույթը կմեկնարկի Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 21.00-ին, Երևանի ժամանակով 23.00-ին: Այս փուլում քվեարկելու իրավունք ունեն մրցույթին մասնակցող  բոլոր 40 երկրները:

Հայաստանից Ռոզա Լինի օգտին քվեարկել հնարավոր չէ: