Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չինաստանը Փելոսիի՝ տարածաշրջան այցի հավանականության պայմաններում զորավարժություններ է անցկացնում

Չինաստանը Փելոսիի՝ տարածաշրջան այցի հավանականության պայմաններում  զորավարժություններ է անցկացնում
Միջազգային
19:19, 30 июль 2022
Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակը մարտական հրաձգությամբ վարժանքներ է անցկացնում արևելյան Ֆուցզյան նահանգի ջրային տարածքում, որը գտնվում է Թայվան կղզուց ոչ հեռու:

Ավելի վաղ ՉԺՀ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը խիստ պատասխան միջոցներ կձեռնարկի, եթե ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին առանց Պեկինի հավանության այցելի Թայվան։

Ամերիկյան Politico թերթը տեղեկություն էր հրապարակել, որ Պենտագոնը պատրաստվում է Փելոսիի հնարավոր այցին Թայվան։ Թերթի տեղեկությունների համաձայն՝ եթե ուղևորությունն ընթանա ըստ ծրագրվածի, ապա Փելոսին Թայբեյ կմեկնի ամերիկյան ռազմական ինքնաթիռով:

Այժմ լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի Boeing C-40С ինքնաթիռը ԱՄՆ Մերիլենդ նահանգի Էնդրյուս ավիաբազայից դուրս է եկել և ուղղություն վերցրել դեպի Խաղաղ օվկիանոս: