Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խաղաղությունը չի կարող պարտադրվել․ Կլաարը՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին

Խաղաղությունը չի կարող պարտադրվել․ Կլաարը՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին
Միջազգային
11:22, 29 сентябрь 2022
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմանը։
«Այսօր կրկին ահազանգեր են ստացվել երեք սպանված զինվորների և մեկ վիրավորի մասին։ Այս և շատ այլ չարդարացված զոհերը սնուցում են ատելությունն ու անկայունությունը։ Անվտանգությունը, իրոք, հնարավոր է միայն այն դեպքում, եթե պահպանվում են սահմանները եւ զորքերը չեն բախվում միմյանց մոտ հեռավորության վրա։ Խաղաղությունը չի կարող պարտադրվել»,-ասված է գրառման մեջ:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել է: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ: