Քաղաքացիակենտրոն
լրատվություն

10։30-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՊՆ

10։30-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՊՆ
Հայաստան
11:12, 29 сентябрь 2022
Սեպտեմբերի 29-ի ժամը 10։30-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել։  Այս մասին Civic.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել է: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ: