Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրադրությունը հա-ադրբեջանական սահմանին 09:00-ի դրությամբ

Իրադրությունը հա-ադրբեջանական սահմանին 09:00-ի դրությամբ
Հասարակություն
09:57, 27 сентябрь 2022
Սեպտեմբերի 27-ի ժամը 09:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, իրադրության փոփոխություն չի արձանագրվել։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպաբության նախարարությունը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել նաև այլ ուղղություններով: