Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պահպանողական կուսակցության ղեկավարի ընտրությունը կկայանա հաջորդ շաբաթ, ես կմնամ որպես Մեծ Բրիտանիայի վարչապետ մինչև ընտրությունները․ Լիզ Թրաս

Պահպանողական կուսակցության ղեկավարի ընտրությունը կկայանա հաջորդ շաբաթ, ես կմնամ որպես Մեծ Բրիտանիայի վարչապետ մինչև ընտրությունները․ Լիզ Թրաս
Միջազգային
17:48, 20 октябрь 2022
Մենք համաձայնեցրել ենք, որ Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ղեկավարի ընտրությունը կայանա հաջորդ շաբաթ։ Ես կմնամ որպես Մեծ Բրիտանիայի վարչապետ մինչև ընտրությունները հաջողությամբ ավարտվեն։ Այս մասին իր հրաժարականի ելույթում ասել է Մեծ Բրիտանիայի արդեն իսկ հրաժարական ներկայացրած վարչապետ Լիզ Թրասը։ 

«Ես պաշտոնավարեցի մեծ տնտեսական և միջազգային անկայունության ժամանակահատվածում, երբ ընտանիքները, բիզնեսները անհանգստանում են, թե ինչպես վճարեն հարկերը, Ուկրաինայում տիրող իրավիճակը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը։ Ես ընտրվել էի Պահպանողական կուսակցության կողմից փոխելու իրավիճակը։  Սակայն գիտակցում եմ, որ չեմ կարող պահել մանդատը, որը տրվել է կուսակցության կողմից։ Եվ ես հրաժարական եմ տալիս որպես Պահպանողական կուսակցության ղեկավար»,-ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։